Այս դասական մոդելի նարդին, պատրաստված է ընկուզենու մեկ զանգված փայտից, որի երկու կողմում ամբողջությամբ փորագրված և էպոքսիդային խեժով գունազարդված հյուսվածք է:
Ամբողջությամբ ձեռագործ աշխատանք է: Լաքապատ է, ծխնիներն ու փականները ձուլված են բրոնզից: Նարդու խաղադաշտը մեկ զանգված փայտից է:
Արժեքի մեջ ներառված են՝
· 32 խաղաքարեր պատրաստված հաճարենու և ընկուզենու փայտերից, որոնց հիմքը պատված է թավշյա կտորով,
· զառեր՝ պատրաստված բիլիարդի գնդերից,
· ֆիրմային պայուսակ՝ փայտե բռնակով:
Նարդու համար տրվում է 25 տարվա երաշխիքային հավաստագիր:
Տեսնել Ավելին