Կոդ: 12104_62353

Նարդի Սասունցիների պար, ինկրուստացիա, հեղինակային Արարատի ուրվագծով

1 150 000֏
Բրենդ:
Չափեր :
Փայտի տեսակ:
Քաշ/Քաշ Փաթեթավորված:
Հրաչյա Օհանյան
60/60/3 սմ
Ընկուզենի
5/7 կգ
Բրենդ:
Հրաչյա Օհանյան
Չափեր: 60/60/3 սմ
Փայտի տեսակ:
Ընկուզենի
Քաշ/Քաշ Փաթեթավորված:
5/7 կգ

Այս հեղինակային մոդելի՝ վեհաշուք Արարատ լեռան ուրվագծով նարդին պատրաստված է ընկուզենու մեկ զանգված փայտից՝ բոխու փայտի ինկրուստացիայով: Նարդին ամբողջությամբ պատված է բարդ էլեմենտների համադրությամբ և յուրօրինակ հյուսվածքներով: Նարդու մի կողմում փորագրված է Յարխուշտա պարի տեսարան, որը համարվում է Սասունցի հայ ռազմիկների հաղթական պար: Հայկական ռազմական խրոխտ պարերը արտացոլում են հայ ժողովրդի հերոսական ոգին և անկոտրում կամքը: Ծափ-պարերում շարժումները կարծես թե փոխարինում են զենքին և յուրովի նմանակում դրանց հարվածն ու բախման ձայնը: Նարդու մյուս կողմում շաշկու համար նախատեսված դաշտ է, որի  վրա փորագրված է զարդանախշ-հյուսվածք:

Ամբողջությամբ ձեռագործ աշխատանք է: Պատված է մեղրամոմով, ծխնիներն ու փականները ձուլված են բրոնզից: Նարդու խաղադաշտը մեկ զանգված փայտից է:

Արժեքի մեջ ներառված են՝

  • 32 նարդու խաղաքարեր՝ փայտի և մետաղի յուրահատուկ համադրությամբ: Հիմքը պատրաստված է հաճարենու և ընկուզենու փայտից, որի վրա տեղադրված է ալլոյից (ալյումինի և ցինկի ձուլածո) և բրոնզից ձուլված Հավերժության նշանը:

Խաղաքարերի հիմքը պատված է թավշյա կտորով:

  • զառեր՝ պատրաստված բիլիարդի գնդերից,
  • ֆիրմային պայուսակ՝ փայտե բռնակով:

Նարդու համար տրվում է 25 տարվա երաշխիքային հավաստագիր:

Արարատ լեռան ուրվագծով նարդիների հեղինակն է Հրաչյա Օհանյանը՝ 2000թ-ից ի վեր:

Գրել մեկնաբանություն

Լավագույն վաճառվող

Նարդի Զարդանախշ-հյուսվածք դասական

Բրենդ: Հրաչյա Օհանյան
Չափեր: 60/60/3 սմ
Կոդ: 11577
63 000֏

Նարդի Զարդանախշ-փաթիլ հեղինակային Արարատի ուրվագծով

Բրենդ: Հրաչյա Օհանյան
Չափեր: 60/60/3 սմ
Կոդ: 11135
78 000֏

Նարդի Էբոքսիդային ծառեր, երկկողմանի, դասական

Բրենդ: Հրաչյա Օհանյան
Չափեր: 60/60/3 սմ
Կոդ: 12613-1
278 000֏

Պատի ժամացույց փայտի և էպոքսիդի համադրում

Բրենդ: Հրաչյա Օհանյան
Տրամագիծ: 30 սմ
Կոդ: 41328stone
53 000֏

Աստղաձև շախմատ

Բրենդ: Հրաչյա Օհանյան
Չափեր: 60/60/3 սմ
Կոդ: 21602
103 000֏