Նուռը պատրաստված է հաճարենու մեկ զանգված փայտից: Մի կողմից երևում են նռան հատիկները, որոնք իրականում եգիպտացորենի հատիկներ են: Հայկական ավանդության մեջ, նուռը՝ կյանքի, ծաղկման, առատության և բարեկեցության խորհուրդն ունի:
Ամբողջությամբ ձեռագործ աշխատանք է: Ներկված է ալ կարմիր գույնով, լաքապատ է:
Արժեքի մեջ ներառված է բռնակով ստվարաթղթե տուփ: