Փայտամշակման նուրբ արվեստը

Փայտի մեջ հոգի կա, որին, սակայն, միայն հմուտ ձեռքերը կարող են ձև և գույն հաղորդել։ Ճիշտ մշակում անցած փայտը չի մեռնում, այն շարունակում է իր նոր ձևում ապրել և պահպանում է բնական փայտի հոտը և ճկունությունը։ Մեր վարպետները տիրապետում են մեր նախնիների փայտամշակման արվեստի ամենանուրբ գաղտնիքներին և կարողանում են փայտին հաղորդել յուրաքանչյուր ձև։ Փայտագրությունը փորագրության ամենահին ձևերից է։ Մեր վարպետները ամենակատարյալ կերպով տիրապետում են փայտագրության գաղտնիքներին․ սա փայտի մշակման հաջորդ փուլն է, որի ընթացքում արդեն մշակված փայտի ամբողջական կտորի վրա կատարվում է նախշի կամ պատկերի սեղծումը և ի վերջո պարզապես փայտը վերածվում է շախմատի կամ նարդու չկրկնվող նմուշի։

Պատրաստման գործընթացը կարող է տևել մինչև 200 օր

Յուրաքանչյուր մոդել անցնում է ստեղծման առնվազն 14 փուլ՝ 14 տարբեր վարպետներ իրենց հետքն են թողնում փայտի մի կտորի վրա,  մինչև այն պատրաստի վիճակում հայտնվում է Հրաչյա Օհանյան ցուցասրահներում՝ ներկայանալով փայտարվեստի իսկական գնահատողներին իր անթերի ձևի և բովանդակության մեջ։

«Լյուքս»-ը գին չէ, այլ զգացողություն

Կան բարձունքներ, որտեղ հասնելու համար պարզապես մտքի թռիչքը բավարար չէ։ Այդպես, փայտի գերագույն կատարման մեջ մասնակից են ոչ միայն լավ երևակայությունը, այլև անսահման տաղանդն ու փայտանմուշի կատարյալ բնական հատկանիշները։ Այդ ամենի համադրությամբ էլ հենց ստեղծվում են իրենց տեսակի մեջ լավագույն փայտագործական նմուշները․ նարդիներ, շախմատներ, ժամացույցներ, հուշանվերներ և բազմաթիվ այլ անկրկնելի նմուշներ։