Այս դասական մոդելը՝ շախմատ-նարդին, պատրաստված է հաճարենու մեկ զանգված փայտից, որի վրա փորագրված է զարդանախշ-մանրաքանդակ, բարդ էլեմենտների համադրությամբ: Զարդանախշերը հարուստ են մոտիվների, տեսակների ու ձևերի բազմազանությամբ:
Ամբողջությամբ ձեռագործ աշխատանք է: Լաքապատ է, թվերը և տառերը, ծխնիներն ու փականները ձուլված են բրոնզից:
Արժեքի մեջ ներառված են`
- Շախմատի և նարդու 32 խաղաքարեր, պատրաստված հաճարենու և ընկուզենու փայտերից, որոնց հիմքը պատված է թավշյա կտորով,
- զառեր՝ պատրաստված բիլիարդի գնդերից,
- ֆիրմային պայուսակ՝ փայտե բռնակով:
Այս մոդելի համար տրվում է 25 տարվա երաշխիքային հավաստագիր:
Նարդին համարվում է հնագույն խաղերից մեկը աշխարհում: Այն տրամաբանական խաղ է, որտեղ բարձր է գնահատվում ճկուն միտքը, ճշգրիտ հաշվարկը և քայլերի հաջորդականությունը, իսկ շախմատը խաղ է նրանց համար, ովքեր բնությունից օժտված են բարձր ինտելեկտով։